ՀՀ բոլոր իշխանությունները` առավոտյան նախաճաշի նման, միաբերան 34 տարի պաթոս են քշել, թե բա մեր հիմնական ռեսուրսը Մարդն է, հայ մարդը։
Բա դուք ձեր հիմնական ռեսուրսին ինչու՞ էիք ու եք այդպես վերաբերվել։
Ի՞նչ եք արել, որ ձեր հիմնական ռեսուրսը ավելի ճիշտ ու ազնիվ «օգտագործեք»։
Մանկուց գա՞նք։
Մանկապարտեզը կամ մասնավոր է կամ 100$ ընդունելու համար։
Դպրոցը ՍՍՀՄ ստեղծածը մի 30 %-ով որակազրկել եք, ու այդպես թողել։
Բուհերը կամ 20 000$ էր 90-ականներին անվճար ընդունվելը, կամ ռեսուրսի ծնողը տարին 300-500$ տալիս պարապել էին տալիս, որ ընդունվեն։
Չընդունված ռեսուրսին տանում էիք ու եք բանակ, ձևական չլում եք մի քիչ, հետո լոքշի %-ի աճելուն զուգահեռ, օրը մի կայքում մի հատ սպանված զինծառայողի դի է հայտնաբերվում։
ՈՒմ բախտը բերել է, բանակից վերադարձել ու փորձել է աշխատանք գտնի, расценка-ները մոտավոր հետևյալն էին.
ԳԱՅԻՇՆԻԿ-5000$ և ավելի:
ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ-10 000-ի կարգի:
ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՐԱՏ-20 000 կբերես մի 6
ամսում կհանես:
ԴԵПУТАТ- միլիոնից էր սկսվում:
ՏԵՆԴԵՐ ՇԱՀՈՂ֊ 10-ից -30 % откат:
Հետո Ռեսուրսը մոտենում էր 50 տարեկանի շեմին.
МРТ- 80 000 դրամ:
КТ контраст-ով -100 000+:
Վիրահատություն թեթև-400 000+:
Լուրջը-1 000 000 +:
Թոշակ- 13 000 դրամից սկսած:
50 տարի աշխատանքսյին ստաժ` մի 65 000, լավ քարը պայթի` 80 000:
Բայց էսքանով էլ Ռեսուրսը ձեզնից չէր պրծնում։
Մահանալուց.
Թաղման բյուրո, գերեզմանի տեղ, դագաղ, և այլն և այլն մի 3000$ մինիմումը։
Իսկ Ռեսուրսի այն հատվածը, որին չեք կարողանում խանգարել, որն իրենով հասնում է բարձունքի, էնքան եք ներվերն ուտում, որ կամ թքում վրեքդ հեռանում է. կամ երկիրը շատ սիրելուց իր փողերով ձեզ համար Մոնումենտ տուն էր սարքում ու Բենթլի առնում Սրբազան Կճոյանին։
Մի խոսքով Ռեսուրսը մի օր ցուցակը դնելու է դեմներդ, точнее մեջքներիդ ու ստանա հատիկ հատիկ (ով. որ պոզայով էղավ էդ պահին)։
ՈՒ էնպես չի, որ էս ամբողջ գրածիս այլընտրանքը չունեմ մտածած։
Բա թե ՀՀ քաղաքացին մեր ամենաթանկ ռեսուրսն է, հա բա էլի որ, առանց մեզ ո՞նց էիք ու եք էդքան զխտվելու։
Արա ԿԱՐԱՆՅԱՆ